Հունիսին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր բանակցությունները խոչընդոտների կբախվեն. չափազանց մեծ են կողմերի տարաձայնությունները: Այդ մասին մայիսի 18-ի մամուլի ասուլիսին հայտնել է Կովկասի Ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:   

Նրա խոսքով, Վիեննայում պայմանավորվածությունների շուրջ լավատեսությունը մեծապես չափազանցված է:  «Ակնհայտ է, որ մենք դիվանագիտական ոլորտում հաջողությունների ենք հասել: Փոքրիկ առաջընթաց կա բանակցային գործընթացում, որն արտահայտվում է կողմերի պատրաստակամությամբ` միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ներդնելու եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի խմբի ընդլայնման առումով», - նշել է Մինասյանը: Սակայն, շարունակել է քաղաքագետը, նույնիսկ  եթե կարճ ժամանակում, հենց առաջիկա շաբաթներին հաջողվի ներդնել այդ մեխանիզմները, միեւնույն է` Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների բանակցությունները հունիսին խոչընդոտների կբախվեն: Սերգեյ Մինասյանի խոսքով, Բաքուն հայկական կողմից միակողմանի զիջումներ է սպասում, սակայն ոչ Երեւանը, ոչ Ստեփանակերտը չեն պատրաստվում նման զիջումների գնալ: