Թուրքիայի քրդաբնակ Հաքքարի նահանգի Շեմդինլիի շրջանում մայիսի 18-ի կեսօրին քուրդ զինյալները ռազմական մեքենա են պայթեցրել։
Թուրքական Cumhurıyet-ի փոխանցմամբ՝ Շեմդինլիի շրջանում ճանապարհով անցնող զրահապատ ռազմական մեքենան պայթեցվել է ճանապարհին նախօրոք տեղադրված ռումբի միջոցով։
Պայթյունի հետեւանքով սպանվել է 4, վիրավորվել՝ 9 զինվորական։





























