Եվրասիական տնտեսական միության հայեցակարգն անհամատեղելի է մեկուսացման քաղաքականության հետ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նառիշկինը` մայիսի  19-ին Սանկտ Պետերբուրգում ելույթ ունենալով միջազգային «Եվրասիական տնտեսական հեռանկար» ֆորումին:

«Մեր միության հայեցակարգն անհամատեղելի է մեկուսացման քաղաքականության հետ, ում էլ որ դա վերաբերի` երրորդ երկրներին կամ տնտեսական միավորումներին: ԵՏՄ-ի առավելություններից մեկը, որը եւս հաստատվել է գործնականում, հավասար հիմունքների վրա համագործակցելու հնարավորությունն է տնտեսական այնպիսի հսկաների հետ, ինչպիսիք են Չինաստանը, Հարավ-Արեւելյան Ասիան եւ Եվրոպական Միությունը: Այդ կապակցությամբ կարծում եմ, որ ամենասկզբունքային  նշանակություն կունենա ԵՏՄ-ի շինարարության եւ «մետաքսի ուղի» տնտեսական գոտու համադրումը», - ասել է Նառիշկինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: