Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարության աշխատակիցներից, «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ Ռեֆիք Քարաջան ձերբակալվել է նախարարության կանանց զուգարանում գաղտնի տեսախցիկ տեղադրելու համար։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Մշակույթի եւ տուրիզմի նախարարության կին աշխատակիցներից մեկը զուգարանում գաղտնի տեսախցիկ է նկատում, ինչը մեծ աղմուկ է բարձրացնում։

Սկզբում կասկածել են մաքրության պատասխանատուներին են կասկածել, սակայն ոստիկանությունը ձերբակալել է նախկինում նմանատիպ արարքների համար ձերբակալված Ռեֆիք Քարաջան։

Ոստիկանությունը իշխող կուսակցության անդամ Ռեֆիք Քարաջայի տնից կասկածելի բովանդակությամբ տեսաերիզներ է հայտնաբերել, սակայն նախարարության ղեկավարությունը աշխատակիցներին զգուշացրել է մոռանալ տեղի ունեցածը եւ չստվերել Ռեֆիք Քարաջայի պատիվը։