Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Սախալին եւ Կարավային Կուրիլներ պետք է ժամաներ դեռ սեպտեմբերի 29-ի առավոտյան:
ՌԴ նախագահն ինքնուրույն է որոշում իր ուղեւորությունների երթուղին իր երկրի տարածքում: Այդ հարցում դրսից խորհուրդները տեղին չեն եւ անընդունելի են: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն` մեկնաբանելով Ճապոնիայի իշխանությունների հայտարարությունը, թե Դմիտրի Մեդվեդեւի այցը Կուրիլյան կղզիներ անցանկալի է:
«Անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ այդ կղզիները, Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով եւ ՄԱԿ-ի Կանոնադրությամբ առկա միջազգային-իրավական իրողությունների համաձայն, ՌԴ տարածքն են: Վստահ ենք, որ ռուս-ճապոնական հարաբերությունների շարունակական զարգացման շահերից է բխում հակաարդյունավետ պատային դիրքորոշումների վերարտադրությունից խուսափելը, առանցքային ոլորտներում համագործակցության ընդլայնումը, միջազգային գործերում կառուցողական գործակցումը եւ խաղաղ պայմանագրի փոխադարձ ընդունելի տարբերակի վերաբերյալ երկխոսության շարունակումը», - «Կորեսպոնդենտի» փոխանցմամբ` ասել է Նեստերենկոն:
Մեդվեդեւն ավելի վաղ հայտարարել էր առաջիկայում Կուրիլյան կզիներ այցելելու մասին: Ճապոնիայի կառավարությունում կանխատեսել էին, որ այդ ուղեւորությունը բացասական կազդի երկկողմ հարաբերությունների վրա: Պետք է նշել, որ նախկին ԽՍՀՄ եւ ՌԴ ոչ մի ղեկավար վիճելի կղզիներ չի այցելել: Մեդվեդեւը նախատեսում էր Հարավային Կուրիլներ այցելել դեռ սեպտեմբերի 29-ի առավոտյան, սակայն խանգարել է եղանակը, հաղորդում է «Իզվեստիան»:




























