Ադրբեջանում կալանավորված՝ «Մուսուլմանական միասնություն» շարժման նախագահ Թալե Բաղիրիձեի դեմ նոր մեղադրանքներ են ներկայացվել։
ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Բաղիրիձեի փաստաբանը հայտնել է, որ իր պաշտպանյալին մեղադրում են կանխամտածված սպանության, ապօրինի զենք կրելու, մի խումբ անձանց կողմից ահաբեկչություն կազմակերպելու, իշխանությունների հրամաններին ակտիվորեն ընդդիմանալու եւ անկարգություններ հրահրելու, զինված խմբավորում ձեւավորելու մեջ։
Թալե Բաղիրիձեն եւ ավելի քան 60 անձ ձերբակալվել էին նոյեմբերի 26-ին Նարդարանում իրականացված հատուկ գործողությունների ժամանակ։





























