Բարսելոնայում հանդիսավոր արարողության ժամանակ Ագենտինայի հավաքականի եւ «Բարսելոնայի» խաղացող Լիոնել Մեսին ստացել է տարվա լավագույն ռմբարկուի մրցանակը` «Ոսկե խաղակոշիկը», հաղորդում է AP-ը:
Անցած մրցաշրջանում արգենտինացին 34 գոլով դարձավ Եվրոպայի լավագույն ռմբարկուն: 35 գնդակ էր խփել «Այաքսի» խաղացող Լուիս Սուարեսը, սակայն Հոլանդիայի առաջնությունն ավելի ցածր վարկանիշ ունի, քան Իսպանիայինը:




























