Նախիջեւանում զորավարժությունների ժամանակ ադրբեջանցի երկու զինծառայող է զոհվել:

Ադրբեջանական «APA» լրատվական գործակալության փոխանցմամբ` զրահամեքենայի շրջվելու հետեւանքով զոհվել են ադրբեջանական բանակի ենթասպա՝ Ադրբեջանի Աղստաֆայի շրջանից զորակոչված Ռամալ Շոֆեր օղլու Յուսիֆովը՝ ծնված 1983թ., եւ պայմանագրային զինծառայող, Նախիջեւանի բնակիչ Ռահիբ Ալիմ օղլի Գադիմլին՝ ծնված 1979թ.:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլաեւը հաստատել է լուրը եւ նշել, որ տեղի ունեցածի պատճառները պարզվում են: