Գործնականում գրեթե ընդունված Ընտրական օրենսգրքի նախագծին պակասում է թափանցիկությունը։ Այս մասին մայիսի 20-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը։
Նրա խոսքով՝ առաջին հերթին կատարված չեն ընտրացուցակների թափանցիկության պահանջները, ինչը լրացուցիչ հարցեր է թողնում քվեարկության եւ դրանց ելքի կապակցությամբ։ Երկրորդ հերթին՝ շատ հստակ չեն նշված ձայների հաշվարկի ժամանակ ընտրական գործընթացի մասնակիցների պարտականություններն ու հնարավորությունները։ «Հաշվարկի համար աղոտ եւ ձգձված ժամկետներ են նշված»,- ասել է Շահգելդյանը։
Հիշեցնենք, որ ԸՕ նախագիծը վերջնական 3-րդ ընթերցմամբ կքննարկվի մայիսի 25-ին։





























