Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում մայիսի 15-ին երեկոյան տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակահարված, 25-ամյա Էդգար Բաբայանի վիճակը համեմատաբար լավ է, նա Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնից:

Նշենք, որ Էդգարի եղբայրը՝ 30-ամյա Արթուր Բաբայանը, նույնպես թեթեւ վնասվածքներ էր ստացել, գտնվում էր Վայքի հիվանդանոցում: 

Հիշեցնենք, որ Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու ճամփեզրին գտնվող նախկին ավտոկայանի տարածքում մայիսի 15-ին ուշ երեկոյան վիճաբանություն է տեղի ունեցել, որին հետեւել է դանակահարություն: Դանակահարության հետեւանքով Սամվել Հովակիմյանը հիվանդանոցում մահացել է, իսկ 4 երիտասարդ էլ տեղափոխվել են Եղեգնաձորի եւ Վայքի բժշկական կենտրոններ: Սպանված երիտասարդի հայրը նույնպես վնասվածք է ստացել, սակայն հիվանդանոց չի դիմել:

Կատարվում է քննություն: Հանգամանքները պարզվում են: