Լսողական խնդիրներ ունեցող 3 ու կես տարեկան Արեգին անհապաղ վիրահատություն է հարկավոր, սակայն, նրա ծնողները չունեն անհրաժեշտ գումարը: NEWS.am-ի հետ զրույցում Արեգի մայրը պատմեց, որ երեխայի մոտ երկու տարեկանում է հայտնաբերվել խնդիրը՝ ծնողները նկատել են, որ երեխան ձայներին չի արձագանքում, դիմել են Արաբկիր բժշկական կենտրոն , որտեղ համապատասխան բուժզննումներից հետո , երեխայի մոտ հաստատվել է երկկողմանի սենսոնեվրալ ծանրալսություն:
«Երեխային տեղադրեցին լսողական սարքավորում, բայց որոշ ժամանակ անց հասկացնաք, որ դրական փոփոխություն չկա: Այժմ պետք է երեխային վիրահատել՝ կոխլեառ իմպլանտացիա անել, որպեսզի երեխայի մոտ խոսքի զարգացումը ընթանա նորմալ»,-ասաց տիկին Արմինեն:
Երեխայի մայրը պատմեց, որ վիրահատության համար առնվազն 7.000 դոլար է պետք, որը ընտանիքը չունի: Արմինեն չի աշխատում, ամուսինն էլ արտագնա աշխատանքի է մեկնել՝ գումար վաստակելու նպատակով: Ընտանիքը խնդրում է բոլոր բարի մարդկանց օգնությունն անհարժեշտ գումարը հավաքելու համար: 3-ամյա Արեգին օգնել ցանկացողները կարող են գումար ուղարկել հետեւյալ հաշվեհամարներին
RUR 220061960674958
AMD 220061966556000
EUR 220061960542002
USD 220061961391001
Ցանկության դեպքում կարող եք կապվել հետևյալ հեռախոսահամարներով `
Արմինե . +374 (98) -65-79-06
Լիանա . +7(999)-977-28-22






























