Թուրքիայի նախագահի հրահանգով խորհրդարանում պատգամավորներին անձեռնմխելությունից զրկող օրինագծի ընդունումից հետո հայտարարությամբ է հանդես եկել քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության նախագահ Սելահաթին Դեմիրթաշը։
Թուրքական DHA գործակալության փոխանցմամբ՝ HDP-ի առաջոնդր Սելահաթին Դեմիրթաշը հայտարարել է, թե իր կուսակցության որեւէ պատգամավոր վազեվազ չի գնալու դատարան։ «Հենց հիմա դիմում եմ մեզ հարցաքննության կանչել ցանկացող դատավարոիներին։ Մեր նկատմամբ պետք է ձերբակալման որոշում կայացնեք, կամ էլ ուժով դատարան տանեք»,-ասել է Սելահաթին Դեմիրթաշը։
Նշենք, որ Թուրքիայի մեջլիսը մայիսի 20-ին հավանություն է տվել պատգամավորներին անձեռնմխելությունից զրկող օրինագծին։
Այդ օրինագծի նպատական է խորհրդարանում գտնվող քուրդ պատգամավորներին կալանավորել եւ չեզոքացնել նրանց քաղաքական գործունեությունը։





























