Հայաստանում նոր քաղաքական ուժի ձեւավորման քաղաքական պատվեր չկա: Այս մասին հոկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը՝ արձագանքելով այն կանխատեսումներին, ըստ որոնց՝ Հայսատանում նոր քաղաքական ուժի ձեւավորման անհրաժեշտություն կա: Ըստ Զաքարյանի՝ նոր ուժի ձեւավորումը հասարակական պատվերի հիման վրա պետք է լինի, իսկ Հայաստանում քաղաքական ներկապնակն այնքան բազմազան է, որ ցանկացած գաղափարախոսություն առկա է այդ ներկապնակում:
Պատգամավորն անդրադարձավ նաեւ ներքաղաքական զարգացումների ընթացքին, նշելով, որ ներքաղաքական կյանքն ընթանում է իր բնական հունով, առանց վայրիվերումների: «Քաղաքական-պետական բոլոր ինստիտուտները աշխատում են նորմալ, բնականոն, իրավաքաղաքական օրինաչափ հարաբերությունների մեջ: Ուստի ակնահարույց, անակնկալ զարգացումներ տեսանելի չեն»:





























