Մայիսի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ հանգիստ:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից:

ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն: