Ոստիկանության ՔՀԳՎ եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները մայիսի 20-ին, ժամը 19.30-ին, հայտնաբերել եւ ՔՀԳՎ բերման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 42-ամյա Ֆարիբա Թավասոլին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2014 թ. հոկտեմբերի 20-ից ԻԻՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզվում էր կաշառելու, խարդախություն կամ յուրացում կատարած անձանց նկատմամբ պատիժը խստացնող օրենքի 1-ին հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար:

Խափանման միջոցը՝ կալանք:

Ֆ. Թավասոլին տեղափոխվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՁՊՎ:

Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դախազություն եւ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ: