Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 20-ից 23-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 34 դեպքից բացահայտվել է 30-ը: 

Բացահայտվել է գողության` 23, խարդախության` 7, յուրացման` 2, խուլիգանության` 3, շորթման, հարկերից խուսափելու եւ դրամանենգության 1-ական դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության, գողության եւ գույքի դիտավորությամբ ոչնչացման` 1-ական, մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 50-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: