Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայումը 49 տարով երկարաձգելն օպտիմալ ժամկետ է: Նման տեսակետ է հայտնել ռուս քաղաքական վերլուծաբան Մատվեյ Գանապոլսկին:

Հարցին, թե ինչո՞ւ է այդ ժամկետը երկարաձգվել հենց 49 տարով, նա պատասխանել է. «Եթե ռուսական ռամակայանի ներկայության ժամկետը երկարացվեր 5 տարով, ապա Ադրբեջանը կարող էր մտածել, որ Ռուսաստանը 5 տարուց հեռանալու է, եթե երկարացվեր 100 տարով, ապա կմտածեր, որ մնում է հավերժ: 49 տարին երկար ժամկետ է, բայց այստեղ քաղաքական մեսիջ կա: Ռուսաստանի համար դժվար է, նա ցանկանում է բարեկամական հարաբերություններ ունենալ տարածաշրջանի բոլոր երկրների հետ»: Նրա խոսքով, թեպետ Ռուսաստանը չի բարձրաձայնում, որ Ադրբեջանը մեղավոր կողմ է, ու այդ առումով ճիշտ է վարվում, սակայն, չհանդիսանալով հակամարտության կողմ, Ռուսաստանը  նշում է, որ  բարդ դրություն է եւ հարկավոր է խաղաղություն հաստատել: