«Շտապօգնության» աշխատակիցների, ապա ոստիկանության աշխատակցի վրա հարձակվելու մեջ կասկածվող երիտասարդը ձերբակալվել է:

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, մայիսի 20-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի բնակիչ Ն. Եղյանը ժամը 16:00–ի սահմաններում իրենց տանը դանակով վնասել է ինքն իրեն, որից հետո ոչ սթափ վիճակում, դանակով հարձակվել կանչով իրենց տուն մեկնած շտապօգնության ավտոմեքենայի վրա, հայհոյել բուժաշխատողներին, սպառնացել, դանակով վնասել ավտոմեքենայի դիմապակին:

Նախնական տվյալներով` տղամարդը դանակով հարվածել է նաեւ ոստիկանության աշխատակցին, որը դեպքի վայր էր մեկնել` բուժաշխատողների վրա կատարված հարձակման ահազանգն ստանալուց հետո:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, կատարվում է նախաքննություն:

Ն. Եղյանը ձերբակալվել է: