Հայաստանի կառավարությունը պետք է խստագույնս վերահսկի բոլոր գործուղումները, դրանք պետք է հիմնավորված լինեն: Այս մասին մայիսի 23- ի մամուլի ասուլիսին ասել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Նրա խոսքով, Հայաստանի մասնակիցները իրենց շատ պասիվ են դրսեւորում բազմաթիվ համաժողովներին: «Կադրային քաղաքականության ոլորտում լուրջ բացթողումներ կան: Նրանք ովքեր նպաստում են ձախողմանը, պետք է հեռացվեն: Երիտասարդներին պետք է աշխատելու հնարավորություն տրվի»,- շեշտել է Մանասերյանը: Քաղաքացիական հասարակությունը, շարունակեց տնտեսագետը, մասնավորապես փորձագիտական համայնքը, պետք է շատ ակտիվ մասնակցի կոռուպցիայի դեմ պայքարին: «Առանց հասարակության մասնակցության անձամբ ես չեմ հավատում այդ պայքարի արդյունավետությանը»,- նշել է Թաթուլ Մանասերյանը, հավելելով, որ այս պայքարի արդյունավետությունն ապահովելու համար անհրաժեշտ է ստեղծել փորձագիտական խորհուրդներ: