Տարտուսի նոր ավտոկայանում երկու պայթյուն է որոտացել, ինչի հետեւանքով մի քանի մարդ է զոհվել, հայտնում է սիրիական պետական լրատվական ՍԱՆԱ գործակալությունը:
Լաթաքիա նահանգում ահաբեկչական խմբավորումները երեք հրթիռային լիցք են արձակել Ջեբլա քաղաքի բնակելի թաղամասերի ուղղությամբ, կան զոհեր:
Հալեպ քաղաքում ահաբեկիչների կողմից Բուստան Ազ Զահրա թաղամասի հրթիռակոծության հետեւանքով զոհվել է մեկ կին, ու եւս երեք մարդ վնասվածքներ է ստացել:





























