Ռուս քաղաքական վերլուծաբան Մատվեյ Գանապոլսկին համոզված է, որ Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելը խելամիտ քայլ չէ: Այս մասին նա ասել է հայկական լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցի ժամանակ՝ պատասխանելով «Ինչու՞ Ռուսաստանը չի ճանաչում ԼՂՀ անկախությունը» հարցին: Գանապոլսկին նշել է, որ Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության երրորդ կողմ չի հանդիսանում, բացի այդ. «Ռուսաստանը ինքնասպան պետություն չէ»:
Վերլուծաբանը գտնում է, որ սկզբից պետք է լուծվի ղարաբաղյան հակամարտությունը: «Ռուսաստանը Հայաստանին անվտանգության երաշխիք է տալիս, եւ երրորդ երկրից ավել ջանքեր պահանջելու հարկ չկա»,- համոզմունք է հայտնել քաղաքական վերլուծաբանը:





























