Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը մտադիր է հեռանալ ակտիվ քաղաքականությունից:

«Ցանկություն ունեմ 2017թ. առաջին եռամսյակին թողնել պետական եւ քաղաքական գործունեությունս՝ ավելի շատ ժամանակ հատկացնելով ընտանիքիս եւ բարեգործական ծրագրերի»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Արթուր Աղաբեկյանը:

Նշենք, որ Աղաբեկյանը փոխվարչապետ է նշանակվել 2012 թ. սեպտեմբերին: