Ապրիլին Հարկային մարմիններն ունեցել են 97 մլրդ դրամի հարկային եկամուտներ, որի մեջ տեսակարար կշռով հիմնականում երկու հարկատեսակ է եղել, ԱԱՀ եւ շահութահարկ. ապրիլին հնարավոր եղավ շահութահարկ ապահովել այնպիսի կազմակերպություններից, որոնցով նախկինում մուտքեր չէինք ունեցել: Այս մասին,այսօր՝ մայիս 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը:
«Ստուգումների արդյունքում չի եղել դա: Տնտեսվարողներին առաջարկվում է ճշգրտումներ կատարել, նրանց մի մասը համաձայնում է, մի մասը չի համաձայնում: Նրանք, որոնք չեն համաձայնում, նոր պետք է ապացուցել, ստուգումներ իրականացնել ու տեսնել, արդյոք իրենց դիրքորոշումները ճիշտ են, թե մեր մոտեցումները: Ես համոված ասում եմ, որ ունենք բազմաթիվ, հարյուրավոր դեպքեր, երբ տնտեսվարողներին առաջարկվել է ճշգրտումներ իրականացնել, իրենք կատարել են»,-ասել է նա:
Ալավերդյանի խոսքով, շահութահարկի մասով 2015-ին այս տարի ավելի շատ վնասներ հայտարարագրեցին, քան կա իրականում: «30 մլրդ դրամի ավելի շատ վնաս ներկայացվեց, ու ես չէի ասի, թե դա իրականությանը հաամապատասխանում է: Դրա համար մենք ստուգում ենք, դա ներդրումների արդյունք է, թե ուղղակի ծախսերն են ուռճացրել»,-ասաց նա:



























