Գյումրիում այս գիշեր տեղի ունեցած խոշոր ավտովթարի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, 2016թ. մայիսի 23-ին ժամը 01:00-ի սահմաններում Գյումրիի բնակիչ Ա.Դարբինյանի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի  միկրոավտոբուսը  Գյումրի քաղաքի թիվ 9ա շենքի դիմացի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել մեղատյա էլեկտրասյանը։ Վթարի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից ուղեւորներից մեկը՝ Տիգրան Խաչատրյանը, տեղում մահացել է, իսկ  վարորդը եւ եւս 7 ուղեւոր վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ  մասով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու համար, նշանակվել են փորձաքննություններ։