ԱՄՆ-ի Southern Poverty Law Center (SPLC) իրավաբանական ընկերությունը ներողություն է խնդրել ամերիկացի պատմաբանից, ով հերքում է Հայոց ցեղասպանության փաստը։

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝  Մասաչուսեթսի համալսարանի 87-ամյա պրոֆեսոր Գյունտեր Լեւին երկու տարի առաջ ժխտել էր Հայոց ցեղասպանության փաստը, որի համար SPLC-ն նրան անվանել էր «թուրք գործակալ» եւ մեղադրել հակահայ ելույթների համար թուրքական կառավարությունից գումարներ ստանալու մեջ։ Իր հերթին պրոֆեսորը դիմել էր դատարան՝ SPLC-ից պահանջելով փոխհատուցում՝ 8 մլն ԱՄՆ դոլարի չափով։

Վաշինգտոնում գտնվող «Ամերիկա-թուրքական կոալիցիա» կազմակերպության հայտարարության համաձայն,  SPLC-ն ներողություն է խնդրել «Օսմանյան Թուրքիայում հայկական կոտորածները. Վիճելի մի ցեղասպանություն» գրքի հեղինակ Լեւիից եւ հետ վերցրել նրա հասցեին ասված խոսքերը։