Կիրսան Իլյումժինովը «Սպորտ-Էքսպերսին» հայտնել է, որ Անատոլի Կարպովը կարողանում է արժանապատվորեն պարտվել. «Նա ինձ շնորհավորեց, իսկ ես ի պատասխան ասացի` մոռանանք բոլոր այս նախընտրական մեղադրանքները եւ ռուսական սովորույթով, ի նշան հաշտության գնանք օղի խմենք: Կարպովը համաձայնեց, եւ մենք գնացինք ռեստորան, օղի խմեցինք եւ ընթրեցինք»,- ասել է Իլյումժինովը:
ՖԻԴԵ-ի նախագահի ընտրությունները սրանով կարելի է ամփոփված համարել: Իլյումժինովը նաեւ շնորհակալություն է հայտնել Կարպովին եւ Կասպարովին շախմատի հսկայական PR-ի համար:





























