Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 16-ամյա Ա. Գ.-ն եւ նրա տատիկը` 58-ամյա Գոհար Գ.-ն, բաժին են ներկայացրել կարճեցված փողով, մեկփողանի ողորկափող 16 մմ տրամաչափի հրացան եւ 16 մմ տրամաչափի որսորդական հրացանի փամփուշտ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ա. Գ.-ն հայտարարել է, որ հրացանը գտել է մայիսի սկզբներին՝ իրենց տան մոտի ձորակից, եւ մայիսի 11-ին կրակել է նշված ձորակում:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: