ԵԱՀԿ Մինսկի խումբը չի արդարացնում իրեն որպես ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդ, քանի որ այն կողմերին առաջարկում է արդեն վաղուց գոյություն չունեցող խաղի կանոններ: NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԱՄՆ համաշխարհային անվտանգության եվրոպական եւ ասիական ծրագրերի տնօրեն Նիկոլայ Զլոբինը:
«Խաղն ավարտված է»,- հավաստիացրել է նա, այդուհանդերձ խոստովանելով, որ Մինսկի խումբը դեր է ունեցել տարածաշրջանում ժամանակավոր խաղաղություն հաստատելու հարցում: «Մի բան է սառեցնել հակամարտությունը, որը համանախագահներին, անկասկած, հաջողվել է, մեկ այլ բան է լուծել այն, ինչում Մինսկի խումբը ձախողվել է»,- ասել է փորձագետը:
Միաժամանակ նա ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը վերացնելու դեպքում հնարավոր է ռազմական գործողությունների վերսկսում: «Դա վերջին տարբերակն է, քանի որ այսօր պատերազմում միայն բանակով հաղթելն անհնար է: Իհարկե, բանակը կարեւոր մեխանիզմ է, բայց այն անցյալի մեխանիզմ է»,- կարծիք է հայտնել Զլոբինը, հավելելով, որ անհրաժեշտ է արդեն գոյություն ունեցող հիմքի վրա կառուցել ինչ-որ նոր բան, ներգրավել նոր խաղորդների:




























