Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի ծառայողները Կոմիտասի պողոտայի թիվ 5 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 25-ամյա Արմեն Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա թիվ 58 երթուղու միկրոավտոբուսում 33-ամյա Աննա Ս.-ի պայուսակից գողացել է գումար:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: