Առնվազն երեք մարդ է զոհվել Եմենի մայրաքաղաք Սանայի համալսարանում ինքնաշեն ռումբի պայթյունից, մի քանի մարդ վնասվածք է ստացել, հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Sky News Arabia-ին:
Հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն, պայթյունը որոտացել է գրականության ֆակուլտետում, հուսիտների կազմակերպած տոնական միջոցառման ընթացքում:
Այս պահին ահաբեկչական ոչ մի խմբավորում չի ստանձնել պատասխանատվությունը տեղի ունեցածի համար:
Եմենում շարունակվում է զինված հակամարտությունը, որտեղ մի կողմից հանդես են գալիս ապստամբ հուսիտները շիա «Անսար Ալլահ» շարժումից եւ նախկին նախագահ Ալի Աբդալլահին հավատարիմ զորքը, իսկ մյուս կողմից` նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադիի զորքը, որոնց ցամաքում եւ օդից աջակցում են արաբական կոալիցիայի ուժերը Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ:





























