Սեպտեմբերի  30-ին`ժամը 20.11-ին,  հաղորդում է ստացվել, որ Երեւան քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 5  շենքին հարակից տարածքում ավտոմեքենա է այրվում:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:  

Հրդեհը մարվել է ժամը 20.25-ին: Այրվել է «ՌԱՖ» մակնիշի 02 ՕՏ 018 պետհամարանիշի միկրոավտոբուսի ուղեւորասրահը: