Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Գառնիկ աբեղա Մխիթարյանը:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ տնօրինության համար հիմք է ծառայել Հայր Գառնիկի կողմից ներկայացված դիմումը:
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ դասվում է աշխարհականների շարքը եւ կկոչվի իր ավազանի անունով` Մարտին Մխիթարյան:




























