Հոկտեմբերի 1-ին`ժամը 06.43-ին, ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատահար,կան տուժածներ, եւ անհրաժեշտ է բուժօգնություն:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում «ԴԱՖ» մակնիշի RBS 551 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել, ինչի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ` Վրաստանի քաղաքացի, 37-ամյա Պատա Զեյնաշվիլին ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոց: Տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության:




























