Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մայիսի 24-ին հրաման է ստորագրել, որով երկրի նոխընտիր Ազգային խորհրդին կոչ է արել առաջին նիստն անցկացնել հունիսի 6-ին:
«Նախագահ Ասադը ստորագրել է №146 հրամանը՝ կոչ անելով 2-րդ գումարման Ազգային խորհրդին առաջին նիստն անցկացնել հունիսի 6-ին»,- ասված է Ասադի աշխատակազմի Twitter-ի էջում:
Հիշեցնենք, որ ապրիլին Սիրիայում խորհրդարանական ընտրություններ էին կայացել:





























