Երեւանի մետրոյին  2015-ին 2 մլրդ 452 մլն դրամ է հատկացվել (ընթացիկ փոխարժեքով մոտ 5,1 մլն, խմբ.): Այդ մասին հայտնել է Երեւանի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը, խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին հանրապետության 2015-ի  բյուջեի իրականացման  հաշվետվության ընթացքում: 

Տրոլեյբուսային պարկին («Երեւանյան էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ) սուբսիդիան կազմել է   590,7 մլն դրամ:

2015-ին շարունակվել է մետրոպոլիտենի արդիականացումը Զարգացման եւ Վերակառուցման Եվրոպական Բանկի   2-րդ դրամաշնորհային ծրագրերի միջոցների հաշվին: Երկրորդ ծրագրի շրջանակում, ինչպես եւ առաջինի, երեք դոնորներից յուրաքանչյուրը  5-ական մլն եվրոյի  դրամաշնորհ կհատկացնի:   2012-ին ստորագրված ծրագիրը ներառում է կաբելային ցանցի վերանորոգում, դրենաժային թունելի վերանորոգում եւ նորի կառուցում: