Հյուսիսատլանտյան դաշինքը շահագրգռված է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, բայց բարելավումը տեղի չի ունենա Վրաստանի շահերի հաշվին, այլ միջազգային իրավունքի եւ արժեքների սկզբունքների համաձայն: Այդ մասին հայտարարել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը`  Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեի հետ հանդիպմանը: Նրա խոսքով, հարցերը, որոնք քննարկվելու են Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու համատեքստում, «տեխնիկական բնույթ են կրում, երբ եւ ինչպես պետք է իրականացվեն»:

Ռասմուսենը հանդիպել է նաեւ նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ՝ քննարկելով ՆԱՏՕ-Վրաստան համագործակցությունը: Նրանք իրենց ափսոսանքն են հայտնել Աֆղանստանում վրացի զինծառայողների մահվան կապակցությամբ: