Թուրքիայի արեւելյան Չալդըրանի շրջանում զինվորական մեքենայի վրա հարձակման հետեւանքով սպանվել է 4 թուրք զինվորական։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ մայիսի 24-ի երեկոյան Չալդըրանի շրջանի լեռնային հատվածներում քուրդ զինյալների դեմ գործողությունների մեկնող զինվորական զրահապատ մեքենաներից մեկը քուրդ զինյալների կողմից պայթեցվել է ճանապարհին տեղադրված պայթուցիկ նյութերի միջոցով։
Պայթյունից հետո քուրդ զինյալները կրակահերթ են արձակել զրահապատ մեքենայի վրա, որի հետեւանքով սպանվել է 4, վիրավորվել եւս 4 զինվորական։





























