Հոկտեմբերի 3-4-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Երեւան կայցելի Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն:

ԱԳՆ մամուլի ծառայությունը NEWS.am-ին հայտնում է, որ Երեւանում նախատեսված են Վրաստանի արտգործնախարարի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Էդվարդ Նալբանդյանի եւ Գրիգոլ Վաշաձեի հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին, ժամը` 10.00: Հանդիպումից անմիջապես հետո ժամը` 11.15, ԱԳՆ ասուլիսների սրահում տեղի կունենա արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը: