Որքան էլ խաղաղ համաձայնագրեր կնքվեն, մինչեւ Բաքուն կամ Երեւանը կատարյալ ջախջախում  չապրեն, պատերազմը չի ավարտվի: Այդ մասին մայիսի    25-ի մամուլի ասուլիսին հայտնել է ղարաբաղյան պատերազմի մասնակից, Կենտրոնական հրամանատարության հետախույզ, հետախույզների հատուկ նշանակության դիվիզիայի հիմնադիր եւ հրամանատար Վովա Վարդանովը:   

Բաքվի տապալման դեպքում նոր պետություններ կստեղծվեն: «Երեւանի տապալման դեպքում մեզ սպասում է ցեղասպանություն եւ տարագրություն: Ինձ թվում է, նաեւ այդ  պատճառով է, որ մեր զինվորականներն ավելի լավ են կռվում», - նշել է Վարդանովը: