Պետք է անպայման վճարել բացակայող կամավորների աշխատավարձը: Այդ մասին Հայաստանի խորհրդարանում մայիսի 25-ին հայտնել է «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ելույթ ունենալով Աշխատանքային օրենսգրքում կամավորների աշխատատեղերի պահպանման երաշխիքների վերաբերյալ փոփոխությունների նախագծի քննարկմանը:   

Օրինագծում նշված է, որ աշխատատեղը պետք է պահպանվի, իսկ բացակայության ընթացքում աշխատավարձի վճարման հարցը կթողնվի կողմերի միջեւ համաձայնությանը: Բիշարյանի խոսքով, աշխատավարձը պետք է ամեն դեպքում վճարել եւ անհրաժեշտ է դա արձանագրել օրինագծում: 

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր հերթին հայտնել է, որ կամավորներն իրենց կարգավիճակով պետք է հավասար լինեն զինվորականներին:  «Պայմանագրային զինվորական թե կամավոր. իրավական իմաստով տարբերություն չպետք է լինի», - ընդգծել է նա: