Հոկտեմբերի 1-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին եւ ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային քաղաքականությանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը:

Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը: