Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի մասնակցությամբ համատեղ զորավարժությունները կարող են ընթանալ 2017-ի ամռանը Վրաստանի տարածքում: Այս մասին RIA Novosti-ին ասել է Վրաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապանաձեն:

«Այո, պլանավորվում է, բայց կարող է ինչ-որ բան փոխվել... Դրանք մեծամասշտաբ կլինեն, գլխավորը կլինեն հակաահաբեկչական եւ անվտանգության հարցերը»,- ասել է Կապանաձեն:

Համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Գաբալայում երեք երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը: