Հայաստանի սելեկցիոներները կատարելագործել են լոլիկի հայտնի  «Անահիտ» տեսակը: Այդ մասին մայիսի 25-ին խորհրդարանում հայտնել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը,  Ազգային ժողովի խմբակցությունների համատեղ նիստին հանրապետության 2015-ի պետբյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության ընթացքում:   

Նրա խոսքով, այդ տեսակն առանձնանում է համային բարձր հատկանիշներով, բայց վատ է դիմանում տեղափոխմանը, որովհետեւ շատ նուրբ է:  Այն դժվար է ոչ միայն արտահանել, այլ նույնիսկ շուկա հասցնել քաղաքամերձ գյուղերից:   «Մեր սելեկցիոներներն արդեն ավելի լավ տեսակներ են ստացել` 215, 230, որոնցից կանոնավոր բերք ենք ստանում», - հավելել է նախարարը: Նա կոչ է արել  չզգուշանալ լոլիկի սպիտակ, թելավոր միջուկից, որը շատերին ԳՓՄ-ի նշան է թվում:   «Տեղական տեսակների մասին կարող եմ ճշգրիտ ասել, առողջության համար դա վտանգավոր չէ»,  - հավատացրել է Կարապետյանը: