«Ոսկե Ծիրան» կինոփառատոնն, արդեն մի քանի տարի հաջողությամբ իրականացնում է «Փառատոնն անիվների վրա» հետփառատոնային ծրագիրը, որը հնարավորություն է տալիս երեւանյան փառատոնում աչքի ընկած լավագույն ֆիլմերը ցուցադրել նաեւ մայրաքաղաքից դուրս: Անցած տարի անիվները «Ոսկե Ծիրան»-ի ֆիլմերը տարան Ջավախք, Արցախ, Սյունիք:
Հավատարիմ մնալով բարի ավանդույթին` այս տարի «Ոսկե Ծիրան»-ը եղել է Տավուշի մարզում, որտեղ` Բերդ քաղաքի նորաբաց «Արեւաբերդ» կինոթատրոնում, սեպտեմբերի 29-30-ին ցուցադրվեցին «Սասունցի Դավիթ» մուլտֆիլմը, Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն», Հարություն Խաչատրյանի «Սահման», Էդգար Բաղդասարյանի «Սուրբ ծեսերի երկիրը» եւ Հյուզ եղբյարների «Իլայի գիրքը» ֆիլմերը:
Առաջիկայում «Ոսկե Ծիրան»-ն անիվների վրա նորից կշարունակի իր երթը եւ կհասնի Արցախ, Ջավախք եւ այլ վայրեր:




























