Զինծառայողների եւ կամավորների համար սոցիալական պաշտպանության նոր միջոցներ կլինեն: Այս մասին մայիսի 26-ին՝ խորհրդարանում 2015-ի պետբյուջեի կատարողականի հաշվետվությունը ներկայացնելիս,  ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նա հիշեցրել է, որ պետությունը 4 մլն դրամ է հատկացնում զոհված զինծառայողների ընտանիքներին, որիղ 2 մլն դրամը՝ մահվան թոշակ, 1.4 մլն դրամը՝ գերեզմանոցի համար եւ 700 հազար դրամը՝ հուղարկավորության համար: Պատրաստվում է Կառավարության որոշում, որը նման միջոցներ կնախատեսի նաեւ կամավորների համար:  Նախօրեին ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ հաստատեց կամավորների աշխատատեղերը պահելու մասին օրինագիծը: «Մոտ ժամանակներս նոր օրենսդրական ակտեր կընդունվեն»,- վստահեցրել է նախարարը: