2015-ին Հայաստանում սոցիալական ապահովության ծախսերը 12 տոկոսով աճել են: Այս մասին մայիսի 26-ին՝ խորհրդարանում 2015-ի պետբյուջեի կատարողականի հաշվետվությունը ներկայացնելիս,  ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Բացարձակ հաշվարկով սոցիալական ծախսերը կազմել են 383.7 մլրդ դրամ կամ բյուջեի ծախսերի 27.2 տոկոսը: