Արմավիրի մարզում, այսօր՝ մայիսի 26-ի առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Աղավնատուն գյուղի տարածքում գտնվող ջրանցքում կնոջ դի կա:  Այս տեղեկությունը հաստատեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:

Իրավապահները ժամանել են դեպքի վայր, նրանք այս պահին պարզում են մահացածի ինքնությունը: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան:

Աղավնատան գյուղապետ Աշոտ Գրիգորյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ հայտնաբերված կինը 50-55 տարեկան է, Աղավնատուն գյուղի բնակիչ չէ, նրան արդեն տեղափոխել են դիահերձարան: