Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Վահե Արգամի Եղոյանի մահվան հանգամանքները։

ՀՀ Քննչական կոմիտիեց NEWS.am-ին հայտնում են, որ մայսիի 25-ին, ժամը 18:20-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով, հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահե Արգամի Եղոյանը: Վերջինս զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողություններ:

Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։