Հայաստանն ու Ղարաբաղը կշարունակեն միջազգային կազմակերպություններին ներկայացնել Ադրբեջանի անմարդկային գործողությունները: Այս մասին մայիսի 26-ին՝ խորհրդարանում 2015-ի բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ, ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Իհարկե, Հայաստանն ու Ղարաբաղը ներկայացրել են եւ կներկայացնեն մարդու իրավունքների համապատասխան մարդասիրական կոնվենցիաների ոտնահարումները: Ինչպես գիտեք, գործընթացը պարզերից չէ, սակայն մեր կողմից արվում է հնարավոր ամեն բան, որպեսզի այդ կազմակերպություններն իմանան ամեն ինչի մասին եւ համապատասպան արձագանք տան», - նշել է նա:





























