Երեւանի Բաշինջաղյան փողոցի շենքերից մեկի մոտ մայիսի 26-ի գիշերը այրված տղամարդը մահացել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ճառագայթային բժշկության եւ այրվածքների հանրապետական գիտական կենտրոնից, որտեղ գտնվում էր նա:

Տղամարդու հարազատները գտնվել են: Նա 70-ամյա Համլետ Մելիքյանն էր:

Հիշեցնենք, որ նա մաշկի 95 տոկոսի եւ շնչուղիների 25 տոկոսի այրվածք ուներ:

Նշենք, որ ոստիկանությունը ահազանգ էր ստացել ինքնահրկիզման մասին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Բաշինջաղյան փողոցի թիվ շենքերից մեկի մոտ մայիսի 26-ին, ժամը 00.43-ին քաղաքացի է այրվում:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել էր տեղի ուժերով: